Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման և (կամ) շահագործման թույլտվությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման և (կամ) շահագործման թույլտվությունը

(վերնագիրը լրաց. 12.06.24 ՀՕ-299-Ն)

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության անվտանգության և շահագործման պայմանների ապահովման նպատակով ճանապարհների կառուցման, վերակառուցման և (կամ) շահագործման թույլտվությունը տալիս է պետական ճանապարհային մարմինը:

2. Թույլտվությունը տրվում է համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ցանկը, ինչպես նաև թույլտվություն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(5-րդ հոդվածը լրաց. 12.06.24 ՀՕ-299-Ն)

(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։