Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 98-րդ հոդվածում՝
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 98-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 98. Իրեղեն ապացույցների պահպանումը, պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման համար դրամական միջոցների վճարումը, կառավարումը և տվյալների հրապարակումը».
2) 2-րդ մասի «վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին» բառերը փոխարինել «դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական քննության փուլում՝ այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է քրեական գործը» բառերով, իսկ 5-րդ մասի 3-րդ կետի և 6-րդ մասի 2-րդ կետի «վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին» բառերը՝ «դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական քննության փուլում՝ այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է քրեական գործը,» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Կառավարության որոշմամբ սահմանվում են՝
1) պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարման, գանձապետական համակարգի միջոցով դրանց կառավարման և ծախսերի կազմակերպման,
2) պետությանը և համայնքին պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման,
3) քրեական վարույթներով արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման,
4) քրեական վարույթներով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի՝ քրեական վարույթներով հատուցման ենթակա գումարների գանձապետական համապատասխան հաշվին վճարման ընթացակարգերը:»: