Հոդված 6. Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
Հոդված 6. Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) մշակում և իրականացնում է զբոսաշրջության, դրա նյութատեխնիկական բազայի զարգացման ծրագրերն ու ուղղությունները.
2) սահմանում է հյուրանոցային ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները.
3) սահմանում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերն ու որակավորման ընթացակարգը.
4) սահմանում է զբոսաշրջային տարածաշրջաններ, կենտրոններ և երթուղիներ, որոշում է ընդգրկել դրանք Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային զարգացման ծրագրերում.
5) իր իրավասության սահմաններում կնքում է զբոսաշրջության բնագավառում միջազգային պայմանագրեր.
6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: