Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը

գործել է մինչև 2024-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 7. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը

(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 5)

1. Տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջները բավարարող և տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի համաձայն համապատասխանության գնահատում անցած խաղալիքները պետք է ունենան Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մականշվածք։

2. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է շուկայում խաղալիքները շրջանառության մեջ դնելուց առաջ:

3. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը դրվում է անմիջականորեն խաղալիքի և (կամ) խաղալիքի փաթեթվածքի (սպառողական, խմբային, տրանսպորտային) և (կամ) պիտակի, մեդալիոնի, պիտականվան (այդ թվում՝ ներկարովի պիտականվան), թերթիկ-ներդիրի վրա, ինչպես նաև բերվում է դրան կից ներկայացվող շահագործման փաստաթղթերում։

Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը դրվում է խաղալիքի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում հստակ և պարզ պատկերում ապահովող ցանկացած եղանակով։

Մի քանի մասերից բաղկացած խաղալիքների համար Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը դրվում է այն մասերի վրա, որոնք կարող են առանձին տեղադրվել շուկայում։

4. Խաղալիքները Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մականշվում են Միության (Մաքսային միության) տեխնիկական բոլոր այն կանոնակարգերի պահանջներին դրանց համապատասխանության դեպքում, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա և որոնցով նախատեսվում են Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի զետեղումը:

(7-րդ հոդվածը փոփ., խմբ. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 5)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։