Հոդված 19. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները շենքերի, կառույցների, սարքավորումների և տրանսպորտային միջոցների պահպանման ու շահագործման բնագավառում

Պետական համապատասխան մարմինները բնակելի շենքերը շահագործման հանձնելիս պարտավոր են պահպանել գործող սանիտարական կանոնների պահանջները:
Արգելվում է բնակեցումը այն բնակելի կառույցներում, որոնք չեն համապատասխանում սանիտարական կանոններին:
Բնակելի, արտադրական և մյուս շենքերը, կառույցները, տեխնոլոգիական և մյուս սարքավորումները, տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության դրական եզրակացության առկայության դեպքում, անհրաժեշտ է պահել և շահագործել սանիտարական կանոններին, ստանդարտներին և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովող այլ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին համապատասխան: