Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-30-ից մինչև 2018-04-07։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները ճառագայթման աղբյուրների հետ աշխատելիս

գործել է մինչև 2018-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները ճառագայթման աղբյուրների հետ աշխատելիս

Ռադիոակտիվ նյութերի և այլ իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատելիս, ինչպես նաև դրանց արտադրության, օգտագործման, մշակման, պահպանման, փոխադրման, վնասազերծման և թաղման ժամանակ անհրաժեշտ է պահպանել ճառագայթային անվտանգության նորմերը և համապատասխան նորմատիվային փաստաթղթերի պահանջները:

Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության դրական եզրակացության առկայության դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։