Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-30-ից մինչև 2018-04-07։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 10. Քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

գործել է մինչև 2018-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 10. Քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

Քաղաքացիներն ունեն`

1) բարենպաստ շրջակա միջավայրի և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավունք.

2) շրջակա միջավայրի սանիտարահամաճարակային իրադրության վերաբերյալ հավաստի և ամբողջական տեղեկատվության և իրազեկման իրավունք.

3) պետական մարմինների` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը վերաբերող որոշումների և ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդունմանը, սահմանված կարգով, մասնակցելու և դրանց իրականացումը վերահսկելու իրավունք.

4) սանիտարական կանոնների խախտման հետևանքով իրենց առողջությանը հասցված վնասի փոխհատուցում ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Քաղաքացիները պարտավոր են`

1) հոգալ իրենց առողջական վիճակի, երեխաների առողջության և հիգիենիկ դաստիարակության մասին.

2) կատարել Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները.

3) կատարել սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների և պաշտոնատար անձանց որոշումներն ու կարգադրությունները.

4) մասնակցել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։