Գլուխ IV · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և պետական վերահսկողության առանձնահատկությունները սննդամթերքի անվտանգության բնագավառում
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և պետական վերահսկողության առանձնահատկությունները սննդամթերքի անվտանգության բնագավառում
(վերնագիրը խմբ. 21.06.14 ՀՕ-136-Ն)
1. Սննդամթերքի անվտանգության բնագավառում սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և պետական վերահսկողության առանձնահատկությունները սահմանվում են «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:
(13-րդ հոդվածը փոփ. 27.11.06 ՀՕ-196-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-136-Ն)