Հոդված 16. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակչության ջրամատակարարման և ջրօգտագործման բնագավառում
Հոդված 16. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակչության ջրամատակարարման և ջրօգտագործման բնագավառում
Քաղաքների և այլ բնակավայրերի բնակիչներն ապահովվում են մարդու կենցաղային և ֆիզիոլոգիական կարիքների համար խմելու ջրով անհրաժեշտ քանակությամբ` հիգիենիկ նորմատիվների համաձայն:
Խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար օգտագործվող ջրի որակը պետք է համապատասխանի սանիտարական կանոններին:
Պետական մարմինները իրականացնում են միջոցառումներ ջրամատակարարման համակարգի պահպանման, զարգացման և բնակչությանը բարձրորակ ջրով ապահովելու ուղղությամբ:
Կենտրոնացված և ոչ կենտրոնացված ջրամատակարարման, լողանալու, սպորտով զբաղվելու և բնակչության հանգստի, բուժական նպատակներով օգտագործվող, ինչպես նաև բնակավայրերի սահմաններում գտնվող ջրամբարների ջրի որակը պետք է համապատասխանի սանիտարական կանոններին:
Բնակչության ջրօգտագործման աղբյուրների աղտոտումը կանխարգելելու և վերացնելու նպատակով պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից սահմանվում են սանիտարական պահպանման գոտիներ` հատուկ ռեժիմով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Ջրի որակը սանիտարական կանոններին չհամապատասխանելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության որոշմամբ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից ջրի աղբյուրների օգտագործումը դադարեցվում է: