Հոդված 6. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում
(վերնագիրը խմբ. 21.03.18 ՀՕ-162-Ն)
Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ նաև՝ լիազոր մարմին) իր իրավասության շրջանակներում իրականացնում է՝
1) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության մշակումն ու դրա իրականացման ապահովումը.
2) մարդու և հանրության առողջության պահպանման, բնակչության առողջության բարելավման, հիվանդությունների կանխարգելման քաղաքականության մշակումն ու դրա իրականացման ապահովումը.
3) սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումը.
4) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ դիտարկումների, ուսումնասիրությունների իրականացումը.
5) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական մեթոդական ղեկավարումը.
6) բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին իրազեկումը.
7) իրականացնում է սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցում:
(6-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-162-Ն, լրաց. 04.12.19 ՀՕ-261-Ն, փոփ., լրաց. 04.09.20 ՀՕ-402-Ն)