Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-09-09-ից մինչև 2024-09-27։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-09-27-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ II · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 8. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

գործել է մինչև 2024-09-27ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 8. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

(վերնագիրը փոփ. 21.03.18 ՀՕ-162-Ն)

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում`

1) ապահովում են Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության իրականացումը համապատասխան տարածքում.

2) մշակում և հաստատում են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված տեղական ծրագրերը, վերահսկողություն են սահմանում դրանց կատարման նկատմամբ, իրականացնում են սանիտարահիգիենիկ և այլ հատուկ փորձաքննությունների, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը և դրանց ֆինանսավորումը.

3) կոորդինացնում են իրենց տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ գերատեսչական ենթակայությունից կամ սեփականության ձևերից), քաղաքացիների կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը.

4) կազմակերպում են օպերատիվ միջոցառումներ հիվանդությունների և թունավորումների, վարակիչ հիվանդությունների բռնկումների, համաճարակների կանխարգելման ու վերացման ուղղությամբ.

5) (կետն ուժը կորցրել է 04.09.20 ՀՕ-402-Ն)

6) ապահովում են բարենպաստ շրջակա միջավայրի նկատմամբ քաղաքացիների իրավունքների իրացման պայմանները.

7) օրենքով սահմանված դեպքերում իրականացնում են այլ լիազորություններ:

(8-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-162-Ն, փոփ., լրաց. 04.09.20 ՀՕ-402-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։