Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-05-29-ից մինչև 2022-10-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՆՈՒՅՆԱՑՈՒՄԸ

Հոդված 19. Մտորման ժամկետը

գործել է մինչև 2022-10-22Բացել ARLIS-ում

Հոդված 19. Մտորման ժամկետը

1. Մտորման ժամկետն այն ժամանակահատվածն է, որով իրավունք և հնարավորություն է ընձեռվում օտարերկրացի հավանական զոհին, զոհին և հատուկ կատեգորիայի զոհին, անկախ կացության կարգավիճակի օրինականությունից, մնալով Հայաստանի Հանրապետության տարածքում, ձերբազատվել մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում իրականացրած անձանց ազդեցությունից, վերականգնվել պատճառված ֆիզիկական վնասվածքների հետևանքներից, ինչպես նաև կայացնել սթափ և կշռադատված որոշումներ:

2. Օտարերկրացի բոլոր հավանական զոհերը, զոհերն ու հատուկ կատեգորիայի զոհերն ունեն մտորման ժամկետի իրավունք: Այդ իրավունքն ընձեռվում է նախանույնացման փուլի մեկնարկի հետ մեկտեղ:

3. Մտորման ժամկետը հաշվարկվում է օտարերկրացի հավանական զոհին իրավասու մարմնի ընդունելու պահից և սահմանվում 30 օր ժամկետով: Մտորման ժամկետը կարող է երկարաձգվել տվյալ անձի նախանույնացումն իրականացնող իրավասու մարմնի պատճառաբանված միջնորդության հիման վրա կայացված նույնացման հանձնաժողովի որոշմամբ՝ առավելագույնը մինչև 30 օրով:

4. Նշված ժամկետներից շուտ մտորման ժամկետը կարող է դադարեցվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ միայն այն դեպքում, երբ ի հայտ են գալիս ակնհայտ փաստեր, որ անձը չի կարող հանդիսանալ զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ, կամ հավանական զոհի նախաձեռնությամբ:

5. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրացուն մտորման ժամկետի ընթացքում արտաքսելը կամ նրան Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով նշված ժամանակահատվածում բնակվելու համար պատասխանատվության ենթարկելը:

6. Մտորման ժամկետի համար նախատեսված դրույթները որևէ կերպ հիմք չեն սահմանափակելու իրավապահ մարմինների կողմից իրավախախտումների բացահայտմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։