Հոդված 3. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենսդրությունը
Հոդված 3. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենսդրությունը
1. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց կարգավիճակին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
3. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետությունում ընդունվում են եռամյա ազգային ծրագրեր և դրանց իրականացման ժամանակացույցներ, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Եռամյա ազգային ծրագրերը և դրանց իրականացման ժամանակացույցներն առնվազն ներառում են միջոցառումը, դրա կատարողին կամ կատարողին և համակատարողներին, կատարման ժամկետը, ֆինանսավորման աղբյուրներն ու չափերը, ակնկալվող չափելի արդյունքները:
(3-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-230-Ն, 04.05.22 ՀՕ-110-Ն)
(04.05.22 ՀՕ-110-Ն օրենքն ունի անցումային դրույթ)