Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-05-29-ից մինչև 2022-10-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՆՈՒՅՆԱՑՈՒՄԸ

Հոդված 14. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացումը

գործել է մինչև 2022-10-22Բացել ARLIS-ում

Հոդված 14. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացումը

1. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացումն ամբողջական գործընթաց է, որը բաղկացած է նախանույնացման՝ անձի զոհ հանդիսանալը հավաստող կամ հերքող փաստերի կուտակման փուլից և նույնացման՝ անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու ընթացակարգից:

2. Անձը համարվում է զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ միայն այն դեպքում, եթե նա այդպիսին է ճանաչվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ:

3. Մարդուն զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելը և քրեադատավարական նորմերին համապատասխան նրան տուժող ճանաչելը տարբեր նպատակներ հետապնդող գործընթացներ են և որևէ կերպ չեն կարող բխել միմյանցից, սակայն դրանց համար հիմք համարվող տեղեկությունները կարող են փոխադարձաբար օգտագործվել, եթե այդ տեղեկությունների օգտագործումն արգելված չէ օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։