Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 21. Մանկապատանեկան սպորտի ոլորտում լիազորված մարմնի լիազորությունները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 21. Մանկապատանեկան սպորտի ոլորտում լիազորված մարմնի լիազորությունները

Մանկապատանեկան սպորտի ոլորտում լիազորված մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) իրականացնում է մանկապատանեկան սպորտի ոլորտի պետական քաղաքականությունը.

2) (կետն ուժը կորցրել է 19.05.08 ՀՕ-65-Ն)

3) մշակում է տարեկան ծրագիրը և մասնակցում դրա իրականացմանը.

4) մշակում է մանուկների ու պատանիների ֆիզիկական լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման չափորոշիչները, ուղղություններն ու հեռանկարները.

5) մշակում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում հաշմանդամություն ունեցող մանուկների ու պատանիների ընդգրկման ձևերն ու եղանակները.

6) հաստատում է մանուկների ու պատանիների համար նախատեսվող ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումների անցկացման օրացուցային պլանը.

7) սահմանում է մանուկների ու պատանիների համար նախատեսվող ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին (այդ թվում` միջազգային մրցաշարերին) նրանց մասնակցության կարգը.

8) մշակում է նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչները.

9) աջակցում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների գործունեությանը.

10) աջակցում է մանկապատանեկան սպորտի վերաբերյալ կատարվող գիտական հետազոտությունների իրականացմանը.

11) մշակում է մեթոդական փաստաթղթեր մանկապատանեկան սպորտի հարցերի վերաբերյալ.

12) համագործակցում է մանուկների և պատանիների հիմնահարցերով զբաղվող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ.

13) կազմակերպում է մանկապատանեկան սպորտի բնագավառի մասնագետների (մարզիչների, մանկավարժների և այլն) պատրաստումը և վերապատրաստումը.

14) սահմանում է անհատական մարզաձևերում, ինչպես նաև մարզական թիմերի կազմում բարձր ցուցանիշների հասած մանուկներին ու պատանիներին մարզական կարգեր շնորհելու կարգը.

15) իրականացնում է այլ լիազորություններ:

(21-րդ հոդվածը փոփ. 19.05.08 ՀՕ-65-Ն, 02.10.24 ՀՕ-356-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։