Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 7. Հաշմանդամություն ունեցող մանուկների և պատանիների ֆիզիկական դաստիարակությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Հաշմանդամություն ունեցող մանուկների և պատանիների ֆիզիկական դաստիարակությունը

(վերնագիրը փոփ. 02.10.24 ՀՕ-356-Ն)

1. Հաշմանդամություն ունեցող մանուկների ու պատանիների ներգրավումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքներին նպատակ ունի բարձրացնել նրանց շարժողունակությունը, վերականգնել օրգանիզմի գործառական հնարավորությունները, նրանց համար ստեղծել բարոյահոգեբանական նպաստավոր պայմաններ:

2. Հաշմանդամություն ունեցող մանուկների ու պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների կազմակերպումը, մեթոդաբանական ու բժշկական աջակցությունն իրականացնում են ուսումնական հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների, սոցիալական ապահովության հիմնարկների և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Ուսումնական հաստատությունները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու մարմինները հաշմանդամություն ունեցող անձանց և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ապահովում են ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական միջոցառումների անցկացումը, հաշմանդամություն ունեցող մանուկների ու պատանիների նախապատրաստումը և մասնակցությունը հանրապետական, միջազգային մրցումներին (այդ թվում` աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, օլիմպիական խաղերին)` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) սահմանած կարգով:

(7-րդ հոդվածը փոփ. 19.05.08 ՀՕ-65-Ն, 02.10.24 ՀՕ-356-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։