Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 18. Տարեկան ծրագրի բովանդակությունը և դրա մշակման սկզբունքները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 18. Տարեկան ծրագրի բովանդակությունը և դրա մշակման սկզբունքները

1. Տարեկան ծրագիրը ներառում է`

1) ծրագրի հիմնական խնդիրները.

2) նախատեսված աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը.

3) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.

4) ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.

5) մանկապատանեկան սպորտի զարգացման աշխատանքների իրականացման և դրանց ֆինանսավորման (ներառյալ` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.

6) մարզադպրոցներից, մարզական ակումբներից, մարզաբազաներից և մարզական գույքից մանուկների ու պատանիների անվճար օգտվելու համար իրականացվող միջոցառումները.

7) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում հաշմանդամություն ունեցող մանուկների և պատանիների ընդգրկման համար համապատասխան պայմանների ստեղծման և նրանց հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները, ուղղությունները և նախատեսվող արտոնությունները.

8) մանուկների և պատանիների համար նախատեսվող ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին (այդ թվում` միջազգային մրցաշարերին) նրանց մասնակցության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ միջոցառումների անցկացման ժամանակացույցը.

9) մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների (ներառյալ` համապատասխան մարզադպրոցներ, մարզաբազաներ, մարզական գույք, նյութատեխնիկական ապահովվածություն և այլն) ստեղծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

10) մանուկներին ու պատանիներին մատուցվող մարզական և առողջապահական բնույթի ծառայություններից անվճար օգտվելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

11) ուսումնական և մարզական հաստատություններում, բնակության վայրերում մանուկների և պատանիների ֆիզիկական դաստիարակության ու սպորտով զբաղվելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

12) մինչզորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածության ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

13) մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկներին և պատանիներին ու նրանց մարզիչներին պատվովճարներ, պարգևատրումներ, թոշակներ և խրախուսման այլ ձևեր տրամադրելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

14) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպություններին ցույց տրվող պետական աջակցության ծավալները.

15) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.

16) մանկապատանեկան սպորտի բնագավառում կադրերի պատրաստման և վերապատրաստման միջոցառումները.

17) այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:

2. (մասն ուժը կորցրել է 19.05.08 ՀՕ-65-Ն)

(18-րդ հոդվածը փոփ. 19.05.08 ՀՕ-65-Ն, 02.10.24 ՀՕ-356-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։