ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄԳլուխ IV · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 25. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իր հյուպատոսական տարածաշրջանի սահմաններում պարտավոր է աջակցել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչներին, գործուղման մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` նրանց ծառայողական պարտականությունների կատարման գործում:

Հոդված26. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իր հյուպատոսական տարածաշրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, անհրաժեշտության դեպքում, ծանոթացնում է նստավայր պետության օրենսդրությանը և սովորույթներին: