ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄԳլուխ XV · ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 55. Կարանտինային հիվանդությունների ի հայտ գալու դեպքում հյուպատոսական հիմնարկի ղեկավարն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նշելով վարակված շրջանի անվանումը, դեպքերի թիվը և տեղական իշխանությունների կողմից ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումները:

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն ստացած անձանց տեղեկացնում է Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու ժամանակ պատվաստման վերաբերյալ միջազգային հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտության մասին: