ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄԳլուխ XI · ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 40. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը գրանցում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
Հոդված 40. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը գրանցում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն արտասահմանում մշտական բնակություն հաստատած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից դիմումներ է ընդունում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, ուղղումներ և լրացումներ կատարելու, ժամկետանց գրանցումները վերականգնելու վերաբերյալ և տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: