Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-11-15-ից մինչև 2004-12-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

Հոդված 29. Մասնավորեցման պայմանագիրը

գործել է մինչև 2004-12-16Բացել ARLIS-ում

Հոդված 29. Մասնավորեցման պայմանագիրը

Մասնավորեցման հետևանքով սեփականության իրավունքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լիազորված պետական մարմնի և գնորդի միջև կնքված պետական գույքի մասնավորեցման գրավոր գործարքով` օրենսդրությամբ սահմանված դեպքերում` պետական գրանցում ստանալուց հետո:

Բաժնետոմսերի և փոխարկելի պարտատոմսերի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` բաժնետոմսերը կամ դրանց սերտիֆիկատները սահմանված կարգով գրանցամատյանում (ռեեստրում) գրանցվելու պահից:

Մասնավորեցվող անշարժ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է մասնավորեցման գործարքի (պայմանագրի) պետական գրանցումից հետո:

(29-րդ հոդվածը խմբ., լրաց. 08.10.02 ՀՕ-423-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։