Գլուխ 5 · ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ
Հոդված 29. Մասնավորեցման պայմանագիրը
Հոդված 29. Մասնավորեցման պայմանագիրը
Մասնավորեցման հետևանքով սեփականության իրավունքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կոմիտեի և գնորդի միջև կնքված պետական գույքի մասնավորեցման գրավոր գործարքով` օրենսդրությամբ սահմանված դեպքերում` պետական գրանցում ստանալուց հետո:
Բաժնետոմսերի և փոխարկելի պարտատոմսերի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` բաժնետոմսերը կամ դրանց սերտիֆիկատները սահմանված կարգով գրանցամատյանում (ռեեստրում) գրանցվելու պահից:
Մասնավորեցվող անշարժ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է մասնավորեցման գործարքի (պայմանագրի) պետական գրանցումից հետո:
(29-րդ հոդվածը խմբ., լրաց. 08.10.02 ՀՕ-423-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-303-Ն)