Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-12-16-ից մինչև 2006-07-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 11. Մասնավորեցումից հետո ընկերության և նրա աշխատավորական կոլեկտիվի փոխհարաբերությունները

գործել է մինչև 2006-07-08Բացել ARLIS-ում

Հոդված 11. Մասնավորեցումից հետո ընկերության և նրա աշխատավորական կոլեկտիվի փոխհարաբերությունները

Եթե մասնավորեցվում է ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսից ավելին, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչև վեց ամիս ժամկետով կարող է սահմանափակել մասնավորեցված ընկերության նոր սեփականատերերի (սեփականատիրոջ) կամ նրանց (նրա) լիազորած մարմինների իրավունքը` փոփոխելու աշխատողների նվազագույն քանակը` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Նոր սեփականատերն աշխատավորական կոլեկտիվի անդամների համաձայնությամբ կարող է փոխել աշխատողների նվազագույն քանակի վրա դրված սահմանափակումը: Այդ դեպքում աշխատանքից ազատվելը տեղի է ունենում սահմանված ժամկետից շուտ, և սեփականատերը պարտավոր է փոխհատուցել համաձայնություն տված աշխատողի կրած վնասը` վճարելով չաշխատած ժամկետի համար` ըստ տվյալ աշխատողի վերջին մեկ տարվա միջին աշխատավարձի:

Մասնավորեցված օբյեկտի նոր սեփականատերերը կամ նրանց լիազորած մարմինները վեց ամսվա ընթացքում աշխատավորական կոլեկտիվի հետ կնքում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրեր: Մինչև նոր պայմանագրեր կնքելը գործում են նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։