Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-12-16-ից մինչև 2006-07-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը մասնավորեցման գործում

գործել է մինչև 2006-07-08Բացել ARLIS-ում

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը մասնավորեցման գործում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) սույն օրենքի 4 հոդվածով սահմանված կարգով ընդունում է մասնավորեցման ծրագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով.

բ) պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին հաշվետվությունը պետք է բովանդակի`

- հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում նշված նպատակների իրագործման աստիճանը.

- Հայաստանի Հանրապետության կառավարության իրականացրած միջոցառումների նկարագրությունը, հաշվետու տարում պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում` մասնավորեցման գործարքների վերաբերյալ քանակային ցուցանիշները` ըստ մասնավորեցման ձևերի և ձեռնարկությունների, մասնավորեցման հետևանքով պետական բյուջե մուտք եղած միջոցների, ինչպես նաև մասնավորեցման հետևանքով փաստացի կատարված ներդրումների և ներդրումային պարտավորությունների մասին:

Ծրագրի հաշվետվության ժամանակահատվածն ընդգրկում է օրացուցային տարին: Ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը.

գ) սահմանափակումներ է կիրառում մասնավորեցման ընթացքում գտնվող ընկերությունների նկատմամբ.

դ) ընդունում է որոշումներ պետական գույքի մասնավորեցման մասին:

Պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է բովանդակի մասնավորեցման ձևը, ժամկետները, վճարման միջոցները և ժամկետները, նախապատրաստական աշխատանքների բովանդակությունը, մասնավորեցման մասնակիցներին տրվող արտոնությունները, մասնավորեցվող գույքի կազմում մասնավորեցման առաջարկվող հողամասերի մասին տեղեկությունները (գինը, օգտագործման տրամադրման պայմանները, սահմանափակումները և այլն) և այլն:

Եթե մասնավորեցվող գույքի կազմում գտնվում են օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով պատմամշակութային արժեք ճանաչված շենքեր, շինություններ և գույքի այլ օբյեկտներ, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է բովանդակի դրանց օգտագործման սահմանափակումները, մասնավորապես դրանք պահպանելու և արտաքին տեսքի կամ ներքին վերափոխման վերաբերյալ.

ե) հաստատում է մասնավորեցվող պետական գույքի գնահատման կարգը և գնահատման մեթոդների կիրառման կարգը.

զ) հաստատում է սույն օրենքով սահմանված մասնավորեցման ձևերի կանոնակարգերը.

է) թողարկում է սեփականաշնորհման սերտիֆիկատներ, ապահովում դրանց բաշխումը և մասնավորեցման համար որպես վճարման միջոց ընդունելը, փոխանակելը և մարելը.

ը) հաստատում է «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը, նրա հաշվարկման ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը:

(12-րդ հոդվածը լրաց. 08.10.02 ՀՕ-423-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։