Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-13-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 24.1. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 24.1. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

1. Պետական գույքի մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Պետական գույքի մասնավորեցումը չկայանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում ընդունում է նոր որոշում` գույքը սույն օրենքով սահմանված կարգով մասնավորեցնելու կամ լուծարելու մասին:

3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով սահմանված ձևերով պետական գույքը չմասնավորեցվելու դեպքում, մինչև տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման ընդունումը, մասնավորեցման սուբյեկտները կարող են դիմել լիազորված պետական մարմին` տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պայմաններով այդ գույքը ձեռք բերելու համար:

4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված ձևով պետական գույքը չմասնավորեցվելու դեպքում, մինչև տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման ընդունումը, մասնավորեցման սուբյեկտները կարող են դիմել լիազորված պետական մարմին` տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պայմաններով այդ գույքը ձեռք բերելու համար, եթե այդ որոշմամբ սահմանված բոլոր պայմաններն արտահայտված են թվային մեծություններով:

5. Մասնավորեցման սուբյեկտի դիմումն ստանալուց հետո լիազորված պետական մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնում է` մասնավորեցման սուբյեկտին:

(24.1-րդ հոդվածը լրաց. 08.10.02 ՀՕ-423-Ն, փոփ. 23.05.06 ՀՕ-75-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։