Գլուխ 5 · ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ
Հոդված 30. Վաճառողի պարտականությունները
Հոդված 30. Վաճառողի պարտականությունները
Պետական լիազորված մարմինը պարտավոր է գնորդներին տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրել մասնավորեցվող գույքի, պարտականությունների և ֆինանսատնտեսական գործունեության մասին, մասնավորեցման գործարքը կնքելուց հետո գնորդին տրամադրել մասնավորեցվող բաժնետոմսերի փաթեթը, ինչպես նաև կատարել մասնավորեցման պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:
Վաճառողի` սույն հոդվածում նշված պարտականությունները դադարում են նրա և վաճառողի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման պայմանագրի կամ բաժնետոմսերի գրանցման պահից: