Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-11-08-ից մինչև 2007-01-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-01-04Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի

կողմից «11» հոկտեմբերի 1994 թ. Հ.Ն-1106-I

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

I. «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ լրացումները.

1. Օրենքի 15 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Հայաստանի Հանրապետության բռնադատված քաղաքացիներն ազատվում են սույն հոդվածով նախատեսված վարձավճարից»:

2. Օրենքի 29 հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ նախադասությամբ`

«Նշված ժամկետը չի տարածվում բռնադատվածների կողմից բնակարանների սեփականաշնորհման վրա»:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

3 նոյեմբերի 1994 թ.

ՀՕ-124

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։