Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-12-25-ից մինչև 2006-01-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՄԻՋՈՒԿԱՅԻՆ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՉՏԱՐԱԾՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 31. Միջուկային և հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների հաշվառման ու վերահսկման պետական համակարգը

գործել է մինչև 2006-01-28Բացել ARLIS-ում

Հոդված 31. Միջուկային և հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների հաշվառման ու վերահսկման պետական համակարգը

1. Հայաստանի Հանրապետությունում միջուկային և հատուկ նյութերը, սարքավորումներն ու տեխնոլոգիաները ենթակա են պետական հաշվառման և վերահսկման:

2. Հայաստանի Հանրապետությունում միջուկային և հատուկ նյութերի, սարքավորումների ու տեխնոլոգիաների պետական հաշվառումը և վերահսկումը կազմակերպում և իրականացնում է կարգավորող մարմինը:

3. Միջուկային և հատուկ նյութերի, սարքավորումների ու տեխնոլոգիաների հաշվառման ու վերահսկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։