Գլուխ 10 · ՄԻՋՈՒԿԱՅԻՆ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՉՏԱՐԱԾՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 31. Միջուկային և հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների հաշվառման ու վերահսկման պետական համակարգը
Հոդված 31. Միջուկային և հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների հաշվառման ու վերահսկման պետական համակարգը
1. Հայաստանի Հանրապետությունում միջուկային և հատուկ նյութերը, սարքավորումներն ու տեխնոլոգիաները ենթակա են պետական հաշվառման և վերահսկման:
2. Հայաստանի Հանրապետությունում միջուկային և հատուկ նյութերի, սարքավորումների ու տեխնոլոգիաների պետական հաշվառումը և վերահսկումը կազմակերպում և իրականացնում է կարգավորող մարմինը:
3. Միջուկային և հատուկ նյութերի, սարքավորումների ու տեխնոլոգիաների հաշվառման ու վերահսկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով: