Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների և դրանց հիման վրա հարուցված գործերի վրա:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված հայցադիմումների քննության արդյունքով կայացված դատական ակտերի, ինչպես նաև հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կամ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումների բողոքարկման դեպքում կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը:
4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված հայցադիմումները կամ բողոքները վերադարձնելուց հետո դրանք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կրկին ներկայացվելու դեպքում դրանց նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը։
5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումներում կամ բողոքներում նշված պահանջը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փոփոխվելու դեպքում պետական տուրքի գումարի չբավականացնող մասը գանձելիս կիրառման են ենթակա մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը։
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2024 թ. նոյեմբերի 8
Երևան
ՀՕ-390-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2024 թվական: