Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.
«գ. ձեռնարկատիրական գործունեության հետ կապված կամ կորպորատիվ իրավահարաբերություններից բխող հատուցելի պայմանագրի կամ դրա վավերականության կամ գնի վրա ազդող առանձին մասի վավերականությունը վիճարկելու վերաբերյալ պահանջով պայմանագրի գնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի
25 000-ապատիկից»,
բ. 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» ենթակետով.
«բ1. ձեռնարկատիրական գործունեության հետ կապված կամ կորպորատիվ իրավահարաբերություններից բխող հատուցելի պայմանագրի կամ դրա վավերականության կամ գնի վրա ազդող առանձին մասի վավերականությունը վիճարկելու վերաբերյալ պահանջով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում վճարման ենթակա պետական տուրքի չափին գումարած բազային տուրքի 30-ապատիկի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 15 000-ապատիկից»,
դ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» ենթակետով.
«բ1. ձեռնարկատիրական գործունեության հետ կապված կամ կորպորատիվ իրավահարաբերություններից բխող հատուցելի պայմանագրի կամ դրա վավերականության կամ գնի վրա ազդող առանձին մասի վավերականությունը վիճարկելու վերաբերյալ պահանջով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում վճարման ենթակա պետական տուրքի չափին գումարած բազային տուրքի 40-ապատիկի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի
10 000-ապատիկից».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված պայմանագրի գինը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 440-րդ հոդվածով նախատեսված կանոններով: Գույքը վարձակալության հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու պայմանագրերի դեպքում, երբ դրանցով նախատեսված է պարբերական վճարումների կատարում, սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված պայմանագրի գինը որոշվում է նման պարբերական վճարումների հանրագումարով, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա համար նախատեսված վճարումների հանրագումարը:».
3) 2-րդ մասի 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) այն վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար, որոնցով առաջադրվել է կամ որոնց հիման վրա ծագել է դրամական պարտավորություն հետևյալ չափերով՝»: