Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 12. Կրթության կազմակերպման մեթոդաբանական ձևերը
Հոդված 12. Կրթության կազմակերպման մեթոդաբանական ձևերը
(վերնագիրը խմբ. 22.05.24 ՀՕ-251-Ն)
1. Կրթական ծրագրերը կարող են կազմակերպվել առկա, հեռավար և դրսեկության մեթոդաբանական ձևերով, իսկ մասնագիտական և բարձրագույն կրթության դեպքում՝ նաև լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կրթության բոլոր ձևերի համար նույն կրթական ծրագրերի շրջանակներում գործում է միասնական պետական կրթական չափորոշիչը կամ ոլորտային որակավորումների շրջանակը:
(12-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-63-Ն, խմբ. 22.05.24 ՀՕ-251-Ն)
(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)