Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 3 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով․

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով․

«Հոդված 6.1. Կրիպտոակտիվի ձեռքբերման և կրիպտոակտիվով ծառայություն մատուցող անձանց ծառայությունների դիմաց անկանխիկ ձևով գործարքների իրականացումը

(վերնագիրը խմբ. 29.05.25 ՀՕ-161-Ն)

1. Կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության ձեռքբերման դիմաց վճարումը և վճարման ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով՝ անկախ վճարման ենթակա գումարի չափից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:

2. Կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ծառայությունների դիմաց վճարումը և վճարման ստացումն իրականացվում են բացառապես անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից, եթե վճարումը կամ վճարի ստացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

3․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքը կարող է իրականացվել կանխիկ ձևով, եթե՝

1) գործարքի գումարը չի գերազանցում 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը․

2) կրիպտոակտիվներով գործարքն իրականացվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ կամ նրա միջոցով․

3) սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձն իրականացնում է հաճախորդի նույնականացում և ինքնության ստուգում պետական իրավասու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի և այլ տեղեկությունների հիման վրա, որոնք պետք է առնվազն ներառեն անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև վարում է հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կնքված գործարքի բոլոր էական պայմանների վերաբերյալ գրանցումներ։»:

(1-ին հոդվածը խմբ. 29.05.25 ՀՕ-161-Ն, լրաց. 17.12.25 ՀՕ-516-Ն)

(1-ին հոդվածը 17.12.25 ՀՕ-516-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով լրացվող 3-րդ մասը գործում է մինչև 2028 թվականի հունվարի 1-ը` համաձայն նույն օրենքի 2-րդ հոդվածի)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։