Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ««ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. ․ ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ուղղ.ՀՕ-395-Ն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 6.1-ին հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1․ ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ուղղ.ՀՕ-395-Ն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 6.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը «չափից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի ուղղ.3-րդ մասով սահմանված դեպքի» բառերով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ ուղղ.3-րդ մասով․

«ուղղ.3․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքը կարող է իրականացվել կանխիկ ձևով, եթե՝

1) գործարքի գումարը չի գերազանցում 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը․

2) կրիպտոակտիվներով գործարքն իրականացվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ կամ նրա միջոցով․

3) սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձն իրականացնում է հաճախորդի նույնականացում և ինքնության ստուգում պետական իրավասու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի և այլ տեղեկությունների հիման վրա, որոնք պետք է առնվազն ներառեն անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև վարում է հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կնքված գործարքի բոլոր էական պայմանների վերաբերյալ գրանցումներ։»։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։