Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-11-25-ից մինչև 2023-06-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԻՐԱԶԵԿՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Հոդված 21. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին տեղեկացնելը

գործել է մինչև 2023-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 21. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին տեղեկացնելը

1. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին լիազոր մարմինն անհապաղ տեղեկացնում է կազմակերպիչներին և ոստիկանությանը, ինչպես նաև դրա մասին գրություն է փակցնում լիազոր մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում։ Եթե լիազոր մարմինն ունի համացանցային կայքէջ, ապա այդ տեղեկությունը տեղադրվում է նաև այդ էջում։

2. Լիազոր մարմնի կողմից հավաք կազմակերպվելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին տեղեկությունը տեղադրում է իր համացանցային կայքէջում, ինչպես նաև դրա մասին գրություն է փակցնում լիազոր մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում ոչ ուշ, քան հավաքն անցկացնելու օրվանից 7 օր առաջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։