Հոդված 8. Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները
Հոդված 8. Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները
1. Դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։
3. Դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։
4. Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։
5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց` հավաքներ կազմակերպելու և հավաքներին մասնակցելու իրավունքների լրացուցիչ սահմանափակումները կարող են սահմանվել այլ օրենքներով:
(8-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-39-Ն, խմբ., լրաց. 25.10.17 ՀՕ-154-Ն)