Հոդված 8. Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները
Հոդված 8. Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները
1. Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայության ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։
3. Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայության ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։
4. Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։
(8-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-39-Ն)