Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-14-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-11-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 11. Լիազորված մարմնի իրավասությունները

գործել է մինչև 2024-11-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 11. Լիազորված մարմնի իրավասությունները

1. Լիազորված մարմինը`

1) իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդեցության գնահատում և կանխատեսում.

2) ապահովում է աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

3) իրականացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառումը, հաշվառումից հանումը, գործազուրկի կարգավիճակ տալը, դրա կասեցումը, վերականգնումը և դադարեցումը.

3.1) սահմանում է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման հարցաթերթիկի, ամփոփ եզրակացության ձևերը, աշխատանք փնտրող անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրի, անհատական ծրագրի իրականացման վերաբերյալ երկկողմ պայմանագրի, զբաղվածության պետական ծրագրերի իրականացման նպատակով կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը.

3.2) հաստատում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացումն ապահովող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների՝ աշխատանքի տեղավորման ծառայություններից օգտվելու աջակցության տրամադրման հավաստագրի, մասնագիտական ուսուցման ուղեգրի ձևերը, գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման ծրագրով նախատեսված աշխատավարձի հավելման չափերը` ըստ մասնագիտությունների, ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկների` գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցություն տրամադրելու ծրագրին գործազուրկ(ներ)ի մասնակցության մասին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման ծրագրով աշխատող անձի (անձանց) աշխատանքային գործունեության մասին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման ծրագրով աշխատող, հաշմանդամություն ունեցող անձի ուղեկցողի աշխատանքային գործունեության մասին` գործատուի կողմից տարածքային կենտրոն ներկայացվող տեղեկանքների ձևերը, հողօգտագործողներին աջակցության գործարար ծրագրի և աշխատանքների կատարման պլան-ժամանակացույցի ձևերը.

4) հաստատում է զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանությունը.

5) մշակում և իրականացնում է զբաղվածության պետական ծրագրերը.

6) տեղաբաշխում է զբաղվածության պետական ծրագրերը` ըստ մարզերի, տարածքների և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների), որի հիմքում դրվում են շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, ինչպես նաև սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները, ընդ որում, զբաղվածության պետական ծրագրերի` ըստ մարզերի և աշխատանք փնտրող առանձին խմբերի (շահառուների) բաշխման կարգն ու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

7) իրականացնում է զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգն ու գնահատումը.

8) կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

9) համագործակցում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ.

10) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններին մասնակից է դարձնում զբաղվածության պետական ծրագրի իրականացմանը` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հաշվառում և հաշվառումից հանում է լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը.

12) լիազորված մարմնի հետ համագործակցող՝ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը ներառում է պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում և հանում է ցանկից.

13) աշխատուժի առաջարկի ու պահանջարկի գնահատման արդյունքների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ կրթության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին` նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների ցանկի և տեղերի վերաբերյալ.

14) վարում է էլեկտրոնային պաշտոնական կայքէջ և ձևավորում է տեղեկատվական շտեմարան` աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքման և փոխանակման ապահովման նպատակով.

15) (կետն ուժը կորցրել է 11.07.23 ՀՕ-247-Ն)

16) (կետն ուժը կորցրել է 11.07.23 ՀՕ-247-Ն)

17) զանգվածային լրատվության միջոցներով` պարբերաբար և էլեկտրոնային պաշտոնական կայքէջի միջոցով` առցանց հրապարակում է նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի, զբաղվածության պետական ծրագրերի կատարման ընթացքի (ծախսված ֆինանսական միջոցների և արդյունքների) մասին տեղեկատվություն.

18) ապահովում է զբաղվածության պետական ծրագրերին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը:

(11-րդ հոդվածը լրաց. 22.06.15 ՀՕ-81-Ն, լրաց., փոփ. 02.06.20 ՀՕ-286-Ն, փոփ. 11.07.23 ՀՕ-247-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։