Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-14-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 10. Զբաղվածության պետական կարգավորումը

գործել է մինչև 2024-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 10. Զբաղվածության պետական կարգավորումը

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է աշխատուժի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության և կառուցվածքային համապատասխանության կարգավորում` աշխատանքի և աշխատավարձի, ձեռնարկատիրական, ֆինանսավարկային, ներդրումային, հարկային, տարածքային զարգացման, կրթական, ժողովրդագրական և աշխատուժի տեղաշարժի քաղաքականությունների միջոցով:

2. Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորված մարմնի միջոցով և իրականացնում Միասնական սոցիալական ծառայության միջոցով` համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ:

(10-րդ հոդվածը փոփ. 11.07.23 ՀՕ-247-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։