Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-07-01-ից մինչև 2015-07-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 11. Լիազորված մարմնի իրավասությունները

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 11. Լիազորված մարմնի իրավասությունները

1. Լիազորված մարմինը`

1) իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդեցության գնահատում և կանխատեսում.

2) ապահովում է աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

3) իրականացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառումը, գործազուրկի կարգավիճակ տալը, դրա կասեցումը, վերականգնումը և դադարեցումը.

4) հաստատում է ամենամյա ծրագրի մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանությունը.

5) մշակում և իրականացնում է ամենամյա ծրագիրը.

6) տեղաբաշխում է ամենամյա ծրագիրը` ըստ մարզերի և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների), որի հիմքում դրվում են շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, ինչպես նաև սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները, որի կարգն ու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

7) իրականացնում է ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը.

8) կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

9) համագործակցում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ.

10) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններին մասնակից է դարձնում զբաղվածության պետական ծրագրի իրականացմանը` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հաշվառում և հաշվառումից հանում է լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը.

12) լիազորված մարմնի հետ համագործակցող՝ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը ներառում է պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում և հանում է ցանկից.

13) աշխատուժի առաջարկի ու պահանջարկի գնահատման արդյունքների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ կրթության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին` նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների ցանկի և տեղերի վերաբերյալ.

14) վարում է էլեկտրոնային պաշտոնական կայքէջ և ձևավորում է տեղեկատվական շտեմարան` աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքման և փոխանակման ապահովման նպատակով.

15) ապահովում է հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ձևավորումը և արդյունավետ գործունեությունը.

16) հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչների գրավոր հարցման հիման վրա տրամադրում է տեղեկատվություն` ամենամյա ծրագրի իրականացման մասին.

17) զանգվածային լրատվության միջոցներով` պարբերաբար և էլեկտրոնային պաշտոնական կայքէջի միջոցով` առցանց հրապարակում է նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի, ամենամյա ծրագրի կատարման ընթացքի (ծախսված ֆինանսական միջոցների և արդյունքների) մասին տեղեկատվություն.

18) ապահովում է ամենամյա ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։