Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-30-ից մինչև 2024-04-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասությունը

գործել է մինչև 2024-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասությունը

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-158-Ն)

1. Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:

2. Վարչապետն իրավասու է միջնորդությամբ դիմելու Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության բոլոր պետական պարգևների և պատվավոր կոչումների վերաբերյալ:

3. Ազգային ժողովի նախագահն իրավասու է դիմելու Ազգային ժողովի գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

4. Սահմանադրական դատարանի նախագահն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարանի գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

5. Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իրավասու է դիմելու Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

(5-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-158-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։