Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասությունը
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասությունը
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-158-Ն, փոփ. 28.02.24 ՀՕ-119-Ն)
1. Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:
2. Վարչապետն իրավասու է միջնորդությամբ դիմելու Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության բոլոր պետական պարգևների և պատվավոր կոչումների վերաբերյալ:
3. Ազգային ժողովի նախագահն իրավասու է դիմելու Ազգային ժողովի գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:
4. Սահմանադրական դատարանի նախագահն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարանի գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:
5. Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իրավասու է դիմելու Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:
(5-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-158-Ն, փոփ. 28.02.24 ՀՕ-119-Ն)
(28.02.24 ՀՕ-119-Ն օրենքն ունի անցումային դրույթ)