Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2023-01-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 14. Ծառայության համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կազմակերպությունների հետ

գործել է մինչև 2023-01-29Բացել ARLIS-ում

Հոդված 14. Ծառայության համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կազմակերպությունների հետ

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)

1. Ծառայությունը պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովում է՝ համագործակցելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ։

2. Ծառայությունն իր իրավասության շրջանակներում կազմակերպում է անվտանգության ապահովման պետական մարմինների հետ համագործակցությունը և համակարգում է նրանց գործունեությունը պետական պահպանության ոլորտում։

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են աջակցել ծառայությանը՝ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման խնդրում։

4. Ծառայության համագործակցությունն օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և կազմակերպությունների հետ իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա։

(14-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։