Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2023-01-29։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-01-29-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 10. Պետական պահպանություն իրականացնող մարմինը

գործել է մինչև 2023-01-29ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 10. Պետական պահպանություն իրականացնող մարմինը

1. Պետական պահպանությունն իրականացնող մարմինը ծառայությունն է։

2. Ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության գրասենյակ է:

3. Ծառայության կառավարումն իրականացնում է վարչապետը՝ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով։

4. Ծառայության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

5. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է պետական պահպանության ծառայության պետը։

6. Պետական պահպանության առանձին օբյեկտի պահպանությունն անմիջականորեն ղեկավարում է պետական պահպանության օբյեկտի պահպանության ղեկավարը։

7. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-275-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-275-Ն)

9. Ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը, ծառայողների և քաղաքացիական անձնակազմի թվաքանակը հաստատում է վարչապետը։ Ծառայությունը կարող է ունենալ ինչպես հիմնական մասնագիտական, այնպես էլ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ:

10. Պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանը և պահպանվող օբյեկտների պաշտպանությանը, օրենքով ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում, մասնակցում են նաև անվտանգության ապահովման մյուս պետական մարմինները։

(10-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 23.03.18 ՀՕ-275-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։