Հոդված 14. Լիազոր մարմնի համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կազմակերպությունների հետ
Հոդված 14. Լիազոր մարմնի համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կազմակերպությունների հետ
1. Լիազոր մարմինը պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովում է՝ համագործակցելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ։
2. Լիազոր մարմինն իր իրավասության շրջանակներում կազմակերպում է անվտանգության ապահովման պետական մարմինների հետ համագործակցությունը և համակարգում է նրանց գործունեությունը պետական պահպանության ոլորտում։
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են աջակցել լիազոր մարմնին՝ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման խնդրում։
4. Լիազոր մարմնի համագործակցությունն օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և կազմակերպությունների հետ իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա։