Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-10-14-ից մինչև 2019-12-09։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 18 · ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 137. ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

գործել է մինչև 2019-12-09Բացել ARLIS-ում

Հոդված 137. ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

1. Կալանավորումն օրենքով նախատեսված տեղերում և պայմաններում անձին կալանքի տակ պահելն է:

2. Կալանավորված անձը չի կարող 3 օրվանից ավելի պահվել ձերբակալվածներին պահելու վայրերում, բացի այն դեպքերից, երբ ձերբակալվածներին պահելու վայրից քննչական մեկուսարան կամ, օրենքի պահանջներին համապատասխան, կալանավորվածներին պահելու այլ վայրեր նրա տեղափոխումը հնարավոր չէ տրանսպորտային հաղորդակցության բացակայության պատճառով:

3. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանն իրավասու են քննչական մեկուսարանի վարչակազմին տալ ցուցումներ` մեկ քրեական գործով, ինչպես նաև իրար հետ կապված մի քանի քրեական գործերով մեղադրյալներին միմյանցից անջատ պահելու, կալանավորված այլ անձանց հետ մեղադրյալի հաղորդակցվելը կանխելու վերաբերյալ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ցուցումներ, որոնք չեն հակասում կալանավորվածներին պահելու` օրենքով սահմանված ռեժիմին: Տրված ցուցումները պարտադիր են քննչական մեկուսարանի վարչակազմի համար:

4. Կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և, ճանաչելով նման ազատման հնարավորությունը, նշանակում է գրավի գումարը: Հետագայում դատարանը կարող է պաշտպանության կողմի միջնորդությամբ վերանայել գրավի անթույլատրելիության կամ գրավի գումարի մասին որոշումը:

5. Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

(137-րդ հոդվածի 4-րդ մասը՝ այնքանով, որքանով որ գրավը սահմանում են որպես կալանավորման այլընտրանք՝ կալանավորումից կախյալ խափանման միջոց, ճանաչվել է Սահմանադրության 27 և 78-րդ հոդվածներին հակասող 15.10.19 ՍԴՈ-1480 որոշմամբ:

Սահմանադրությանը հակասող ճանաչված վերոնշյալ դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2020 թվականի ապրիլի 15-ը:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։