Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-10-14-ից մինչև 2019-12-09։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 34. Քրեական հետապնդում իրականացնելու հիմքերը

գործել է մինչև 2019-12-09Բացել ARLIS-ում

Հոդված 34. Քրեական հետապնդում իրականացնելու հիմքերը

1. Հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը հանցագործության մեջ կասկածվող անձին կարող են ձերբակալել, հարցաքննել, նրա նկատմամբ կիրառել դատավարական հարկադրանքի միջոցներ, ինչպես նաև որպես մեղադրյալ ներգրավել և մեղադրանք առաջադրել` սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:

2. Դատախազը պարտավոր է դատարանում պաշտպանել մեղադրանքը, քանի դեռ չեն հայտնաբերվել քրեական հետապնդումը կամ քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։