Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-31-ից մինչև 2021-06-28։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 49 · ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 426.7. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոքները և դրանց ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2021-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 426.7. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոքները և դրանց ներկայացվող պահանջները

(վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը պետք է բովանդակի՝

1) բողոք ներկայացրած անձի անունը, ազգանունը, բնակության կամ աշխատանքի վայրի հասցեն, պաշտոնը.

2) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

3) վերանայման ենթակա դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին.

4) դատական ակտի վերանայման համար հիմք ծառայած նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը.

5) բողոք ներկայացրած անձի պահանջը.

6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը.

7) բողոք ներկայացրած անձի ստորագրությունը:

2. Բողոքին կցվում են նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող նյութերը, ինչպես նաև այլ նյութեր:

3. Բողոք ներկայացնող անձը դրա պատճենը, նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող նյութերի պատճենների հետ պատշաճորեն ուղարկում է դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի):

4. Նոր հանգամանքների հիմքով շահագրգիռ անձի փոխարեն բողոք կարող է ներկայացնել նրա լիազորած անձը, որը բողոքի հետ միաժամանակ դատարան պետք է ներկայացնի նաև իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը:

(426.7-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, 20.05.10 ՀՕ-96-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։