Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-24-ից մինչև 2021-07-27։Բացել գործող տեքստը
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸԳլուխ 14 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 105. ՈՐՊԵՍ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ

գործել է մինչև 2021-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 105. ՈՐՊԵՍ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ

1. Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել`

1) բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպես նաև այլ անօրինական գործողություններով.

2) կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի, դատավարության լեզվին չտիրապետող անձանց իրավունքների` սույն օրենսգրքով նախատեսված լրացուցիչ երաշխիքների էական խախտմամբ.

2.1) վկայի՝ սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված իրավունքների խախտմամբ.

3) տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից.

4) բացարկման ենթակա անձի մասնակցությամբ, եթե նա իմացել է կամ պետք է իմանար քրեական գործով վարույթին իր մասնակցությունը բացառող հանգամանքների առկայության մասին.

5) քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ.

6) այն անձից, որն ունակ չէ ճանաչել փաստաթուղթը կամ այլ առարկան, հաստատել դրա իսկությունը, հայտնել դրա առաջացման և ստացման հանգամանքների մասին.

7) անհայտ կամ դատական նիստում չբացահայտվող աղբյուրից.

8) ժամանակակից գիտական պատկերացումներին հակասող մեթոդների կիրառման արդյունքում:

2. Ապացույցներ ձեռք բերելիս էական են քննչական կամ դատավարական գործողությունների կատարման կարգի այն խախտումները, որոնք դրսևորվել են քրեական դատավարության մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների կամ քրեական դատավարության սկզբունքների խախտմամբ:

3. Մեղադրանքի կողմի թույլ տված քրեադատավարական օրենքի պահանջների խախտման հետևանքով ապացուցողական նշանակությունը կորցնելու ենթակա նյութը պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրվել որպես ապացույց: Այդպիսի ապացույցը թույլատրվում է միայն համապատասխան կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ:

(105-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-104-Ն, խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։