ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 17 · ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ
Հոդված 132. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻՆ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 132. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻՆ ԱԶԱՏԵԼԸ
1. Ձերբակալվածը, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, ենթակա է ազատման, եթե`
1) չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով արգելված արարք կատարելու մասին կասկածը.
2) բացակայում է անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը.
3) լրացել է ձերբակալման` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, և դատարանը մեղադրյալին կալանավորելու մասին որոշում չի կայացրել:
2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում կասկածյալին կարող է ազատել նաև հետաքննության մարմնի ղեկավարը: Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում կասկածյալին ազատում է ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը:
3. Ձերբակալումից ազատված անձը չի կարող կրկին ձերբակալվել նույն կասկածանքով: